Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները հիմնանորոգման կարիք ունեն։ Այս մանկապարտեզների վերանորոգումը միաժամանակ է նախատեսված։ Այս կապակցությամբ երեխաներին տեղափոխում են թիվ 3 մանկապարտեզի շենք։ Թիվ 2 մանկապարտեզի երեխաներն արդեն տեղափոխվել են, իսկ թիվ 1 մանկապարտեզի երեխաների տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, կձգվի եւս երեք շաբաթ։
Մանկապարտեզների վերանորոգումն իրականացվում է «Մունիցիպալ զարգացման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։
Ախալքալաքի մանկապարտեզներն անցնում են լիզաորում, որի շրջանակներում շենքերը պետք է համապատասխանեն չափանիշներին։ Այս առումով թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները համապատասխանեցվում են չափորոշիչներին։ Քանի որ երկու մանկապարտեզները միաժամանակ են վերանորոգվում, ապա այս մանկապարտեզների սաներն ու դաստիարակները տեղափոխվում են թիվ 3 մանկապարտեզի շենք։ Թիվ 2 մանկապարտեզի սաներն արդեն տեղափոխվել են: Բացարձակապես բոլոր երեխաներին տեղավորելու սահմանափակ հնարավորությունների պատճառով 200-ից ավելի սանից տեղափոխվել են միայն 70-ը: Սրանք այն երեխաներն են, ում ծնողներն աշխատում են, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների և բազմազավակ ընտանիքների երեխաները։
Սակայն, թիվ 1 մանկապարտեզի երեխաներին դեռ չեն տեղափոխել, եւ, ամենայն հավանականությամբ, տեղափոխումը կձգվի երեք շաբաթ։ Թիվ 1 մանկապարտեզն ընդլայնելու համար քաղաքապետարանը տարածք է գնում:
«Մանկապարտեզի հարակից տարածքը պետք է գնենք, այժմ բանակցություններ են ընթանում, մանկապարտեզի նախագիծը կա, բայց մինչ շինարարությունը սկսելը պետք է ապամոնտաժում կատարվի, մենք մանկապարտեզը ընդլայնում ենք նոր տարածքների հաշվին»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը:
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, թիվ 1 մանկապարտեզից երեխաների տեղափոխումը կարող է ձգվի եւս երեք շաբաթ։
«Թիվ 1 մանկապարտեզից բոլոր երեխաներին չենք տեղափոխում: ՄԻայն 50 երեխայի ենք տեղափոխում, սրանք այն երեխաներն են, ում ծնողներն աշխատում են, և մինչև թիվ 2 մանկապարտեզում աշխատանքը չսկսվի, ես երեխաներին թիվ 1 մանկապարտեզից չեմ տեղափոխի մեկ այլ մանկապարտեզ»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Թիվ 1 մանկապարտեզ հաճախում է 100-ից ավելի երեխա։
Անահիտ Ասատուրյանի խոսքով, արդեն երկու օր է, ինչ եկել են շինարարական ընկերության աշխատակիցները, որոնք նախապատրաստական աշխատանքներ են տանում, ուսումնասիրում են ջրամատակարարման համակարգը։
Թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզները, ըստ մրցույթի, կվերանորոգի «Մեդմշենի» ՍՊԸ ընկերությունը 1 830 175.19 լարի գումարի չափով: