Այսօր՝ մարտի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նիստի ժամանակ հաստատել է բոլոր 6 կետերը, որոնք Ախալքալաքի քաղաքապետարանն ուղարկել է 2024 թվականի բյուջեն ճշգրտելու համար:

Ախալքալաքի քաղաքապետարանն անցումային մնացորդից սակրեբուլո է ուղարկել 385 677 լարիի չափով բյուջեի փոփոխություններ։

– Ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման, տարածքային զարգացման, ճարտարապետության և շինարարության ծառայության գրության համաձայն՝ ճանապարհների վերականգնման (ասֆալտապատում/բետոնապատում) նախագծային նախահաշիվների ինժեներական ծառայությունների համար նախատեսված է 250 000 լարի:

– Համաձայն Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ճանապարհների հետ կապված աշխատանքների իրականացման Գնումների ծառայության գրության՝ քաղաքապետարանի և «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ի միջև տարերային աղետների հետևանքների վերացման նպատակով, բազմամյա համաձայնագրի հիման վրա: Անհրաժեշտ է ուղղորդել 30 000 լարի։

– Վարչական ծառայության կազմակերպչական բաժնի գրությամբ նախատեսվում է հատկացնել 950 լարի քաղաքապետարանի շենքի մուտքի անցագրային համակարգի ծրագրային ապահովման պահպանման համար։

– 4 727 լարին ճշգրտման շրջանակներում ուղղվում է Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի անդամավճարին։

– Նաև 100 000 լարի է նախատեսված աղբի կոնտեյներների ձեռքբերման համար։

Բյուջեի փոփոխություններից հետո անցումային մնացորդը կկազմի 1,202,036,03 լարի։