2023 թվականին թմրամիջոցների ապօրինի առևտուրը կարևոր մարտահրավեր էր, ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ակտիվ պայքարի արդյունքում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2022 թվականի համեմատ աճել է 21 տոկոսով: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ խորհրդարանում ելույթ ունենալով «նախարարի ժամ» ձևաչափով:
Նրա խոսքով, ՆԳՆ ղեկավարությամբ գործող Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործունեության շրջանակներում մշակվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր»։
«Ինչ վերաբերում է կազմակերպված հանցավորությանը, ապա անցած տարի առաջնահերթություն է մնացել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։ Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործունեության շրջանակում, ՆԳՆ ղեկավարությամբ, մշակվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր», որը համատեղում է միջգերատեսչական համապարփակ գործունեությունը և մշակվել է հետևելով 3 հիմնական նպատակների շրջանակներում. «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» անդամների դեմ պայքարի համակարգային ուժեղացում, կիբերհանցագործությունների կանխարգելման և հետաքննության մեխանիզմների արդյունավետության բարձրացում/բարելավում, թմրամիջոցների տարանցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետաքննության որակի բարելավում: Գործողությունների ծրագրի շրջանակներում ներդրվել է հանցավորության վիճակագրության վարման թարմացված ձև, որը, ի թիվս այլ խնդիրների, ապահովում է կազմակերպված հանցավորության վիճակագրության մանրամասն մշակումը։ Հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցում Եվրահանձնաժողովը դրական է գնահատել և ընդգծել այս քաղաքականության փաստաթղթերի առկայության կարևորությունը»,- նշել է ՆԳ նախարարը։