Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանն այսօր՝ մարտի 8-ին, շնորհավորել են մունիցիպալիտետի 3 ամենատարեց կանանց՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Մարիամ Վարդանյանը, Արփենիկ Մանասյանը և Սաթենիկ Հակոբյանը 100 տարեկանն անց են: Քաղաքապետը և մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչները նրանց նվիրեցին ծաղկեփնջեր, քաղցրավենիք և խորհրդանշական նվերներ։

Տեղական իշխանությունները շնորհավորել են նաև մունիցիալ հաստատություններում աշխատող կանանց, այդ թվում՝ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակցուհիներին: Նրանք ևս ստացել են ծաղկեփնջեր և նվերներ։

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում շնորհավորել է շրջանի բոլոր կանանց.

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Սա հրաշալի տոն է և ժամանակ է՝ նշելու ձեր ներդրումը մեր հասարակության զարգացման գործում, ձեր ուժը, իմաստությունն ու ջերմությունը, որը դուք բերում եք մեր կյանք։ Ձեզանից յուրաքանչյուրն արժանի է մեր խորին երախտագիտությանը և հարգանքին՝ անգնահատելի դերի համար, որը դուք խաղում եք մեր հասարակության մեջ: Ձեր աշխատանքն ու հոգատարությունը դարձնում են մեր կյանքն էլ ավելի լուսավոր և ավելի լավը: Թո՛ղ այս օրը լցված լինի ջերմությամբ, սիրով և հոգատարությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, հաջողություն և բարօրություն ձեր բոլոր ձեռնարկումներում»,- գրել է Նաիրի Իրիցյանը։