Ախալքալաքի շրջանը 2016 թվականին հայտարարել է 99 տենդեր-մրցույթ 8 068 997 լարի գումարի չափով:

Տենդերները, որոնք Ախալքալաքի Շրջանային վարչությունը անցկացրել է 2016 թվականի համար վերաբերում են մոնտաժային աշխատանքների շինարարությանը, «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքերին, ինչպես նաև բոլոր մյուս գնումներին, հեռահաղորդակցման ծառայություններին, անվտանգության ապահովման ծառայություններին և այլն:

Բոլոր աշխատանքերը և գնումները շրջանում անցկացվում են տենդեր-մրցույթների միջոցով: Այս տարի նախորդ տարվա հետ համեմատ պետական գնումների ծավալը ավելացել է: Անցյալ տարի շրջանում հայտարարվել էր 60 տենդեր-մրցույթ, իսկ այս տարի` 99: Նրանցից երեք տենդերը չկայացան, մեկն ավարտվեց բացասական արդյունքով, իսկ վեցը դադարեցվեցին հիմնականում տենդերային փաստաթղթերի պահանջների անհամապատասխանության պատճառով:

Տենդեր-մրցույթների ընդհանուր գումարը 2016 թվականի համար կազմել է 8 068 997 լարի: Խնայված գումարը 2016 թվականի բոլոր այդ տենդերներից կազմում է 724 907, 59 լարի:

Այս տարի տենդեր-մրցույթում աճուրդի ժամանակ նկատվում է գների կտրուկ անկում սկզբնական գնի համեմատ: Դա մասնագետները բացատրում են ընկերության՝ ինչ գնով էլ լինի տենդերը հաղթելու ցանկությամբ: Չնայած հետո շատերը չեն կարողացել հիմնավորել կտրուկ անկումը և հեռացվել են: Բայց եղել են կազմակերպություններ, որոնք նշանակալիորեն իջեցման դեպքում (ավելին քան 20%) ներկայացրել են փորձագետի եզրակացությունը իջեցված գումարով աշխատանքների իրականացման կազմակերպման հնարավարության մասին:

Շատ կտրուկ նվազել են գները «Ճարտարապետություն և հարակից ծառայություններ» կատեգորիայում: Օրինակ. սկզբնական գնով 35 593 լարիով տենդերը հաղթել են 9 388 լարիով, կամ 10 169 սկզբնական գնով տենդերը հաղթել են 2 799 լարիով: Այս կատեգորիայում նվազումները կարելի է հասկանալ, քանի որ դա մտավոր աշխատանք է և կատարողից պահանջում է նվազագույն ծախս: Սակայն, երբ շատ կտրուկ նվազում են շինարարական աշխատանքների գները, ապա հավանականությունը մեծ է, որ աշխատանքները կանցկացվեն ոչ որակյալ:

Գումարները չեն նվազեցվում հիմնականում փողոցների ասֆալտապատման, հեռահաղարդակցման, անվտանգության, ավտոտրանսպորտային և այլ ծառայությունների աշխատանքների համար:

Տենդերային համակարգը տարեց տարի կատարելագործվում է: Ըստ պետգնումների բաժնի աշխատակիցների տենդերային համակարգը մեծ առավելություն ունի բյուջեի տնտեսման տեսանկյունից:

Այս տարի առաջին անգամ գյուղական ծրագրի բոլոր աշխատանքները իրականացվել են տենդեր-մրցույթների միջոցով, նույնիսկ նրանք որոնց գումարը կազմել է 5 000 լարի:

Այս համակարգը ոչ այնքան արդյունավետ էր: Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների հարցերով մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, անցյալ տարվա համակարգը ավելի լավ էր «Օգնություն գյուղին» ծրագրի իրականացման համար:

«Առաջին դեպքում յուրաքանչյուր գյուղում աշխատում էին գյուղի բնակիչները, ունեին աշխատանք, աշխատավարձ էին ստանում: Երկրորդ` իրենց գյուղի համար մարդիկ ավելի լավ են աշխատում, քան օտարները», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:

Այս տարվա նորույթը պետգնումների համակարգում այն էր, որ «Օգնություն գյուղին» ծրագրով բոլոր նման աշխատանքները միավորվել են մեկ ընդհանուր տենդերի մեջ:

Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայությունների ղեկավար Ալբերտ Նահատակյանի կարծում է, որ այս սկզբունքն անարդյունավետ էր:

«Այո, այն ազդել է նրա վրա, որ այդ աշխատանքները ուշ ավարտվեցին: Եթե պայմանագրերը միանգամից կազմվեին, ապա նրանք անմիջապես դրանից հետո կարող էին սկսել աշխատանքները: Տենդերն իր սեփական կանոններն ունի, փաստաթղթերն են պատրաստվում, 3-4 օր անցնում էր մինչև ներկայացնում էին գնման փաստաթղթերը, հետո եթե իջեցվել է 20%-ով, նրանք ներկայացնում էին վկայական փորձագետի կողմից, սխալ փաստաթղթերի դեպքում տրվում էր ժամկետ ուղղելու համար, և այս ամենը ժամանակ է պահանջում», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Հիշեցնենք, որ պետգնումների էլեկտրոնային համակարգը ներդրվել է Վրաստանում 2010 թ.-ին:

Շուշան Շիրինյան