Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը։ 7-րդ «Ա» դասարանի աշակերտները հայերենի և վրացերենի, ինչպես նաև երաժշտության իրենց ուսուցիչների ղեկավարությամբ պատրաստել էին հանդես, որի ընթացքում ընթերցեցին տոնին նվիրված բանաստեղծություններ, կատարեցին երգեր ու պարեցին։

demirchyan6

Միջոցառումը սկսվեց Վրաստանի և Հայաստանի օրհներգերով։ Հանդեսին հետևելու էին եկել աշակերտների ծնողները, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչներ։ Միջոցառումը պատրաստել էին 7-րդ «Ա» դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թագուհի Սարգսյանի, վրացերենի ուսուցչուհի Ելենա Լազարաշվիլիի և երաժշտության ուսուցչուհի Աիդա Բանդիկյանի հետ միասին։

demirchyan4

demirchyan2

demirchyan3

Դպրոցականներն արտասանեցին բանաստեղծություններ հայերենի և վրացերենի մասին, երգեցին երկու լեզուներով, նաև հանդես եկան ինչպես հայկական, այնպես էլ վրացական ժողովրդական պարերով։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը, ով շնորհակալություն հայտնեց դասարանին՝ պատրաստված միջոցառման համար։

demirchyan5

demirchyan7

demirchyan8