2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Վրաստանում ընտանեկան բռնության զոհի պաշտոնական կարգավիճակ է ստացել 3032 կին և 573 տղամարդ։
«Ընտանեկան բռնություն» հոդվածով հարուցվել է 1 641 քրեական գործ, որոնցից 87.9%-ը բացահայտվել է։
Հակառակ սեռի նկատմամբ բռնության ձևերի շարքում՝ 3 599 դեպք, «հոգեբանական բռնության» դեպքեր են։ 913 դեպք՝ «ֆիզիկական բռնության»։ Որոշ դեպքերում ընտանիքի անդամները միաժամանակ բռնության բազմաթիվ ձևերի զոհ են դարձել։
* Ընտանեկան բռնությունը Վրաստանում համարվում է քրեական հանցագործություն և կարգավորվում է Քրեական օրենսգրքի 126¹ հոդվածով և «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության և օգնության մասին» օրենքով: Այս օրենքը պատժում է ընտանիքի անդամների միջև ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական բռնությունը, որն առաջացնում է ցավ կամ տառապանք, բայց չի հանգեցնում լուրջ վնասվածքների: Պատիժ՝ համայնքային աշխատանք և/կամ մինչև մեկ տարի ազատազրկում: Եթե բռնությունը հաստատվում է հղի կնոջ, անչափահասի, հաշմանդամ անձի կամ անօգնական ընտանիքի անդամի նկատմամբ, ապա պատիժը մինչև երեք տարի ազատազրկում է:
Ծանր վնասվածքների և սպանությունների դեպքերում կիրառվում են Քրեական օրենսգրքի համապատասխան ընդհանուր հոդվածները, և ընտանեկան բռնության փաստը դառնում է ծանրացուցիչ հանգամանք։



