Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում, Վրաստանից արտաքսել են 67 օտարերկրյա քաղաքացիների։
Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Կուբայի, Հայաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Լիբանանի, Մոլդովայի, Նեպալի, Նիգերիայի, Շրի Լանկայի, Չինաստանի և այլ երկրների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 67 մարդ։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։



