Դեպի Հայաստան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջողների համար, իսկ Ախալքալաք-Կարծախ ճանապարհին սահմանափակվում է կցորդով, կիսակցորդով և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ից Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհը, իսկ ավելի կոնկրետ՝ Փարվանայի լեռնանցքը փակ է երթևեկության համար, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով այնտեղ տրանսպորտի երթևեկը չի վերականգնվել։

Հայաստան տանող ճանապարհը, մասնավորապես՝ Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 90-112 կմ-ը (Նինոծմինդան անցնելուց հետո ճանապարհահատվածը) փետրվարի 6-ի առավոտից բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մունիցիպալիտետի ներքին ճանապարհներին տիրող իրավիճակի մասին կարդացե՛ք մեր հաջորդ նյութերում: