Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտնում է կառավարությունը։

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կկայանա նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։

Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։