Ախալքալաքի շրջանի դպրոցներում տարբեր մասնագետների պակաս կա։ Պարբերաբար teacherjob․ge կայքում հրապարակվում են ուսուցչի թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ։ Հիմնականում բնագիտական առարկաների մասնագետների կարիք է զգացվում։ Պատճառը՝ կամ մասնագետների պակասն է, կամ ուսուցիչների՝ մասնագիտական քննությունների նվազագույն շեմը չհաղթահարելը, կամ․․․:

Թափուր աշխատատեղեր են հայտարարվել հետևյալ դպրոցներում․

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի հանրային դպրոցում XI, XII դասարանների՝ քիմիա, Միասնիկյանի հանրային դպրոցի I, II, III, VI, VII դասարանների՝ անգլերեն, Գոմանի հանրային դպրոցի VI դասարանի՝ մաթեմատիկա, I դասարանի՝ վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցների համար, Ալաթումանի հանրային դպրոցի X, XII դասարանի՝ մաթեմատիկա, Օլավերդի հանրային դպրոցում V, VI, VII դասարանների՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, Կարծախի հանրային դպրոցում VIII, IX, X դասարանների՝ կենսաբանություն, XI դասարանի՝ ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն, X, XI, XII դասարանների՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, Կաջոյի հանրային դպրոցի IX, XII դասարանների՝ պատմություն, Արագվայի հանրային դպրոցի II, V դասարանների՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, VII դասարանի՝ ֆիզիկա, Կիրովականի հանրային դպրոցի XI դասարանի՝ մաթեմատիկա, Բոզալիի հանրային դպրոցի VII, VI, IX դասարանների՝ հայոց լեզու, Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի XI, XII դասարանների՝ աշխարհագրություն, Էխտիլայի հանրային դպրոցի XII դասարանի՝ հայոց լեզու, XI դասարանի՝ աշխարհագրություն և Մաջադիայի հանրային դպրոցի V դասարանի՝ մաթեմատիկա առարկաների համար:

Հիշեցնենք, որ գրեթե մոտ մեկ տարի առաջ Jnews-ն ուսումնասիրություն էր կատարել Ախալքալաքի տարբեր դպրոցներում, պարզելու համար, թե ո՞ր մասնագետների կարիքն է զգացվում ամենից շատ և նկատել էր, որ Ախալքալաքի դպրոցներում հիմնականում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, աշխարհագրություն, արվեստ և երաժշտություն առարկաների մասնագետների թափուր աշխատատեղեր կան: Այս տեղեկությունը հաստատել էին նաև մեր հարցախույզին մասնակցած դպրոցների տնօրենները։ Այսօր էլ ուսումնասիրելով teacherjob․ge կայքում տեղադրված հայտարարությունները, պարզ է դառնում, որ իրավիճակն անփոփոխ է:

Առաջարկում ենք ծանոթանալ նաև`