Այսօր Ախալքալաքում նշում են Նոր տարին։
Ամանորյա զարդարանքներ, տնակներ, որտեղ կարելի է գտնել տաք գլինտվայն, թեյ, սուրճ, արագ սնունդ։ Ախալքալաքում օրվա առաջին կեսին բնակիչներին սպասում էին ամանորյա նվերներ և արտադրանքներ։ Միջոցառումները տեղի են ունենում Խաս Բախչա զբոսայգում և հարակից փողոցում։ Երեխաները կարող էին լուսանկարվել Միկի և Մինի Մաուսի, սառնաշաքարների և Ձմեռ պապի հետ տարբեր լուսանկարչական գոտիներում: Իսկ հետո սկսվեց համերգը, որին ելույթ ունեցան տեղի արտիստները։ Բնակիչների համար ելույթ ունեցան «Ջավախք» և «Մուրջի» համույթները, երգեց աշուղական դպրոցը, թմբկահարներն ու երգիչները։
Հարկ է նշել, որ քաղաքի կենտրոնում քիչ բնակիչներ կային, դրա պատճառը վատ եղանակն էր։ Այն պատճառով, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում ուժեղ քամի է, ճանապարհները ձյունով է ծածկվել, գյուղերի բնակիչները վախենում են մնալ ճանապարհին։
Միջոցառումներին ներկա Ախալքալաքի քաղաքապետը շնորհավորել է տեղի բնակիչներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ ախալքալաքցիներին: Այսօր դեկտեմբերի 25-ն է, և մենք անցկացնում ենք մեր ամանորյա միջոցառումը: Մեր հայրենակիցներին մաղթում եմ ամենակարևորը՝ առողջություն, խաղաղություն, սեր և միասնություն։ Թող բոլոր ցանկություններն ու նպատակները ի կատար լինեն մեզանից յուրաքանչյուրի համար»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։