Ձյան և սառնամանիքների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի (պոստ)-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Գերատեսչության տվյալներով, մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով և միայն ձնահյուսի պաշտպանական թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։