Այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից, Դիլիսկա գյուղի մանկապարտեզը մեկ ամսյա դադարից հետո վերսկսել է աշխատանքը:
Մանկապարտեզում գործի է ընդունվել 7 աշխատակից՝ 6 դաստիարակ և մենեջեր:
Մանկապարտեզում ընդհանուր աշխատում է 19 աշխատակից: Դիլիսկայի մանկապարտեզը գործում է 2009 թվականից։ Այս տարվա տվյալներով, մանկապարտեզում գործում է երեք խումբ, թվով 67 երեխա հաճախում է նախակրթարան։
Նշենք, որ Դիլիսկա գյուղի նախակրթարանը մեկ ամիս է չէր գործում, քանի որ աշխատակիցներն աշխատանքից դուրս գրվելու դիմում էին ներկայացրել՝ 6 դաստիարակ և մենեջերը: Աշխատանքից հեռացման պատճառը հանդիսացել էր թմրանյութի թեստի արժեքը, որը հետագայում ավելի ընդարձակվեց և դարձավ ոչ միայն Դիլիսկայի մանկապարտեզի խնդիրը, այլև մյուսներինը, ինչի մասին JNEWS-ը հաջորդիվ կհրապարակի:
Կարդացեք նաև՝