Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղի բուժկետում հեռաբժշկության սարքավորումներ են տեղադրվել։ Սակայն բուժկետը դեռևս լիարժեք չի գործում, քանի որ շենքում ընդհանուր ջեռուցման համակարգը չի աշխատում։

2

Զակ գյուղի տարածքային բժիշկ (Զակ, Գոման և Օլավերդ) Նաիրա Սրմիկյանը ասաց․ «Ամբուլատորիայում տեղադրվել է հեռաբժշկության սարքավորումներ, բայց քանի որ բուժկետում ցուրտ է, չենք աշխատում։ Հենց որոշվի  ջեռուցման հարցը, կսկսենք աշխատել»։

6

Զակի բուժկետն շաբաթվա ընթացքում բացվում է երեք օր՝ բժշկի կողմից նախօրոք նախանշված օրերին։ Բացի նրանից, որ Զակում տարածքային բժիշկ է աշխատում, նաև բուժքույր ունեն։

Գյուղացիները գոհ են բժշկի մատուցած ծառայություններից, բայց ցանկանում են, որ բուժկետը միշտ գործի։ Ներկայիս բուժքրոջից նույնպես գոհ են, գերադասում են իրենց գյուղից բուժքույր ունենալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի կարողանան առաջին օգնություն ստանալ։ Զակ գյուղի բուժքույրը Օլավերդից է, և աշխատում է ինչպես Օլավերդում, այնպես էլ Զակում։

7

«Ես շատ եմ ուզում, որ այդպիսի բան լինի, բայց երեք քույր ունեմ, դժվար թե 4-րդին նշանակեն», – Զակ գյուղի տարածքային բժիշկը։

Գյուղացիներն ուրախ են, որ հենց իրենց գյուղում է բուժկետ բացվել։ Ասում են՝ անհրաժեշտությունը կար։

«Որ չի բացվում, միշտ չի գործում, դա էլ բնակիչներին անհանգստացնում է։ Եթե գործի, բնակիչները կհաճախեն, իրենց բուժումներն անվճար կստանան բժիշկների կողմից, միշտ հարցնում են, ուզում են օգտվել, բայց դեռ հնարավոր չէ։ Գյուղացիները գալիս են իրենց գանգատներն ասում են բժշկուհուն, նա բոլորին ընդունում ու ճանապարհում է», – ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Երեխաների պատվաստումները միշտ իրականացվել է տներում, բուժքույրը տնետուն է անցել։ Բայց, ինչպես Զակի բնակիչներն են նշում վերջին պատվաստումն արվել է բուժկետում։

4

Հեռաբժշկությունն իր մեջ միավորում է սրտաբանության, մաշկաբանության և քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքները և միացված սարքերի միջոցով ունի 100% տեսողության համակարգ: Գյուղացիները հնարավորություն կունենան անվճար զբաղվել հեռախորհրդատվությամբ և ստանալ ամբողջական խորհրդատվություն Թբիլիսիի մասնագետներից:

Հեռաբժշկության ծրագրի նպատակն է ապահովել բժշկական ծառայությունների ընդունումը և կատարելագործումը գյուղական բնակչության համար՝ ավելացնելով աշխարհագրական և ֆինանսական հասանելիությունը: Բացի այդ, հեռաբժշկության նախագծի շրջանակում կգործարկվի սպիրոմետրիա և ակնաբուժություն։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչև 2023 թվականի վերջ կգնի լրացուցիչ 50 հեռաբժշկության սարք։

5

Հատկանշական է, որ 2021 թվականին Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել հեռաբժշկության սարքեր և տեղադրել դրանք Վրաստանի 50 գյուղական ամբուլատորիաներում, այդ թվում՝ Զակում։