Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կրակոցից Վրաստանի մեկ քաղաքացի է սպանվել: Այս մասին հայտնում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

Վրաստանի քաղաքացին սպանվել է ռուս օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կրակոցից Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ՝ օկուպացված տարածքում, ապօրինի բերման ենթարկվելու ժամանակ, ևս մեկ քաղաքացի ապօրինի բերման է ենթարկվել։

«2023 թվականի նոյեմբերի 6-ին օկուպացված տարածքում` Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ, տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի հրազենից կրակելու հետևանքով մահացել է Վրաստանի քաղաքացի, ևս մեկ քաղաքացին ապօրինի բերման է ենթարկվել:

Ակտիվ հաղորդակցություն է ընթանում՝ օգտագործելով բոլոր գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական իշխանություններին»,- գրել է ՊԱԾ-ը: