Ըստ Վրաստանի հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որն այժմ գտնվում է խորհրդարանում քննարկման փուլում, հարկերի բարձրացումը կազդի ծխախոտային արտադրանքի, ավտոմեքենաների ներմուծման և նավթամթերքների, ինչպես նաև խաղային բիզնեսին:
Վրաստանի խորհրդարանի Ֆինանսավարկային բյուջետային կոմիտեն անցել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկմանը, համաձայն որի 2017թ.-ի հունվարի 1-ից, երկրում կավելանան մի շարք ապրանքների և ծառայությունների հարկերը:
Հարկերի բարձրացումը Վրաստանի կառավարության ազգային արժույթի ամրապնդման ծրագրի մի մասն է, և համարվում է պետական բյուջեում լրացուցիչ միջոցների ձեռքբերման ևս մեկ փորձ: Այսօրվա համար լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում է 2,5738 լարի 1 դոլարի համար:
Վրաստանի կառավարությունը ակնկալում է, որ բյուջե մուտքերը կավելանա հարկային դրույքների բարձրացումից, իսկ երկրի բնակչությունը կլինի ավելի առողջ:
Պայքար ծխելու դեմ
Վերջին տարիներին ծխելու դեմ պայքարը դարձել է առաջնահերթություն Վրաստանի իշխանությունների համար: Ճիշտ է, ծխողների հետ մինչ հիմա, պայքարում էին միայն տեսականորեն, երբեմն բարձրացնելով ծխախոտի գինը:
Ծխախոտի ակցիզային մաքսատուրքը Վրաստանում կբարձրացվի: Այժմ կառավարությունը որոշել է լրջորեն լուծել այս խնդիրը, և ոչ միայն բարձրացնել ծխախոտային արտադրանքի ներմուծման ակցիզային հարկը, այլ նաև արգելել հասարակական վայրերում ծխելը:
2017 թվականի հունվարի 1-ից, ըստ ներկայացված փոփոխության, մի տուփ ծխախոտի ֆիլտրի հետ ներմուծման ակցիզը կավելանա 0,6 լարիով և իսկ մի տուփ ծխախոտի առանց ֆիլտրի ներմուծման գինը 0.3 լարիով: Այսօր Վրաստանում մի տուփ ծխախոտի գինը ֆիլտրերի հետ տատանվում է սկսած 2-ից 6 լարի, իսկ մի տուփ ծխախոտն առանց ֆիլտրի արժե ոչ պակաս, քան 1 լարի:
Կառավարությունը վստահ է, որ ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ավելացումից արտադրանքի շահույթը կլինի 190-ից 200 մլն լարի:
Մեքենան – շքեղություն է
Հարկային օրենսգրքի փոփոխությունները ավելի զգալիորեն կանդրադառնան վարորդների վրա: 2017թ.-ի հունվարի 1-ից կավելանա ոչ միայն ավտոմեքենաների ներմուծման ակցիզային հարկը, այլ նաև նավթամթերքներինը: Բացի այդ, այն ավտոմեքենաների սեփականատերերը, որոնց եկամուտը գերազանցում է 40 հազար լարին, պետք է վճարեն հարկ մեքենայի համար 60-ից մինչ 500 լարի, կախված թողարկման տարուց:
Միևնույն ժամանակ ամենամեծ հարկը կլինի նոր ավտոմեքենայի սեփականաշնորհման համար: Նավթամթերքների ակցիզային հարկի բարձրացումը կառաջացնի գների բարձրացում Վրաստանում: Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներմուծման ակցիզային հարկին, ապա Վրաստանում այն կախված է շարժիչի տարողությունից և ավտոմեքենայի թողարկման տարեթվից:
Եթե գործող օրենսդրությամբ ավտոմեքենայի ներմուծման ամենաբարձր ակցիզային հարկը ոչ պակաս, քան թողարկամ պահից մեկ տարվա և որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 14 տարի: Միջինը, ավտոմեքենաների ներմուծման ակցիզային հարկը կբարձրանան 0.2 լարիից 1.5 լարիի մեկ խորանարդ սանտիմետր շարժիչի համար:
Շատ փոփոխություններ ուրախալի կլինեն նրանց համար, ովքեր պատրաստվում են ներմուծել մեքենաներ, որոնց թողարկումից անցել է երեքից չորս տարի: Այդպիսի ավտոմեքենաների ակցիզային հարկի ներմուծումը կնվազի 0,1 լարիով մեկ խորանարդ սանտիմետրի համար: Հնգամյա մեքենաների ներմուծման ակցիզային հարկը կմնա անփոփոխ: Ցանկացած տարվա հիբրիդային մեքենայի ներմուծման ակցիզային հարկը կկրճատվի 60%-ով:
Ամենամեծ տհաճ փոփոխությունները կլինեն նրանց համար, ովքեր կցանկանան Վրաստան ներմուծել աջ ղեկով մեքենա: 2017 թվականի հունվարի 1-ից այդպիսի մեքենաների ներմուծումը կհամապատասխանի եռակի չափի ակցիզային հարկին արտադրության տարվանից կախված: 2017 թ.-ին ավտոմեքենաների ակցիզային հարկի բարձրացումը երկրի բյուջեին կբերի 45 մլն լարի չափով շահույթ, իսկ մեքենաների համար հարկի վճարումից ևս 3 միլիոն լարի:
Ինչ վերաբերում է նավթամթերքների ակցիզային հարկի բարձրացմանը, ապա այն 1000 խորանարդ մետրի հեղուկացված գազի համար կավելանա 120 լարիով և ուղիղ երկու անգամ մեկ տոննա ներմուծված նավթամթերքների համար, այդ թվում, բենզինի, դիզելային վառելիքի և շարժիչի յուղի համար:
Նավթամթերքների ակցիզային հարկի բարձրացումը բյուջեին կբերի 250 միլիոն լարի եկամուտ:
Ազարտային խաղերը – որպես հասույթ բյուջեի համար
Վրաստանի կառավարությունը մտադիր է նաև մեծացնել խաղային բիզնեսի հարկերը: Բացի նրանից, որ Էլեկտրոնային խաղարկությունների կազմակերպիչներն պետք է վճարեն խաղադրույքների գումարի 10%-ը 5%-ի փոխարեն, կբարձրանա նաև խաղադրույքային բիզնեսի վճարները:
Կազինոյում յուրաքանչյուր խաղասեղանի համար սեփականատերերը պետք է վճարեն եռամսյակային պարբերականությամբ 20 հազարից մինչ 40 հազար լարի 15-30 հազար լարիի փոխարեն, իսկ յուրաքանչյուր խաղային ավտոմատների համար՝ 2-ից 4 հազար 1.5-3 հազարի փոխարեն:
Վրաստանի կառավարությունը ենթադրում է, որ հարկային ավելացումները միայն տոտալիզատորներից բյուջեին կբերեն 30 մլն լարի շահույթ, իսկ հավաքման մեծացումը կբերի 20 մլն լարիի շահույթ:
Նյութը՝ sputnik-georgia-ի