Հարևանության և ընդլայնման քաղաքականության եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են հայտարարություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) միջև «ներդրումների համաձայնագրի» վերաբերյալ:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ համաձայնագիրը ենթադրում է ֆինանսական աջակցություն Եվրահանձնաժողովի կողմից EIB ներդրումային դրամաշնորհին, որը կազմում է 16 մլն եվրո և նախատեսված է «Վրաստանի տրանսպորտային հաղորդակցություն (GTC) – ճանապարհների անվտանգության բարձրացման» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի նպատակն է առաջիկա տարիներին Վրաստանում զարգացնել ավտոմոբիլային տրանսպորտային ցանցերը և ենթակառուցվածքները, ինչը, իր հերթին, կարևոր դեր կխաղա երկրի տնտեսական զարգացման գործում։ Ծրագրի շրջանակներում ակտիվ շփում է իրականացվում Վրաստանի կառավարության հետ։