նորություններ 24 Հուլիսի, 2026 • «Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Վրաստան և մի շարք այլ երկրներ կատարվող փոխանցումները

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Զոլոտայա Կորոնա» վճարային համակարգը դադարեցրել է Վրաստան և մի շարք այլ երկրներ կատարվող դրամական փոխանցումները՝ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով։ «Զոլոտայա Կորոնա»-ի աջակցության թիմը РБК թղթակցին հայտնել է, որ «որոշակի փոխանցման ուղղություններ ներկայումս անհասանելի են»։

Ծառայության հավելվածում և կայքում Ռուսաստանից փոխանցումների համար հասանելի են մնում միայն չորս երկիր՝ Ուզբեկստան, Թուրքիա, Ղրղզստան և Ադրբեջան։

Հուլիսի 24-ին, ուրբաթ օրը, РБК-ի թղթակիցը փորձել է Ռուսաստանից Ղազախստան փոխանցում կատարել, սակայն ծառայությունը սխալ է ցույց տվել. «Գործարքը չի հաջողվում կատարել»։ Նմանատիպ փոխանցումները նախկինում հաջողությամբ իրականացվել են։

«Զոլոտայա Կորոնան» վճարային համակարգ է, որը մատուցում է առցանց և կանխիկ դրամական փոխանցումներ ուղարկելու և ստանալու ծառայություններ գործընկերային ցանցի միջոցով՝ առանց հաշիվ բացելու։

Մեկ օր առաջ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կիրառեց պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Մասնավորապես, սահմանափակումներն ուղղված էին ոչ բանկային RNKO Payment Center կազմակերպությանը («Զոլոտայա Կորոնա» վճարային համակարգի օպերատոր և հաշվարկային կենտրոն):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝