Ադիգենիի մունիցիպալիտետի Գոմարո գյուղում, որտեղ երեկ ուշ գիշերը տեղի է ունեցել սողանք, այսօր առավոտյան կվերսկսվեն մաքրման աշխատանքները ծանր տեխնիկայի միջոցով: Մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեի խոսքով՝ ճանապարհն արդեն մաքրվել է։
Քիմաձեն նշել է, որ դեպքի վայր պետք է ժամանեն հիդրոլոգներ, երկրաբաններ և շինարարության մասնագետներ՝ որոշելու համար, թե որքանով է հնարավոր կանխել նմանատիպ բնական գործընթացները ապագայում։
Բացի այդ, հատուկ հանձնաժողովը տեղում կգնահատի աղետի պատճառած վնասի չափը։
Պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, քաղաքապետարանի, սակրեբուլոյի, հրշեջ-փրկարարական ծառայության և հատուկ ստեղծված քաղաքային հանձնաժողովի ներկայացուցիչները, քաղաքապետ Գոչա Քիմաձեի հետ միասին, քննարկել են առատ տեղումներից տուժած գյուղերում աշխատանքների ընթացքը։
Հիշեցնենք, որ առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Գոմարո, Քվեմո Էնթելի և Շոկա գյուղերում։ Գոմարո գյուղում վնասվել են երկու բնակելի տուն և ճանապարհային ենթակառուցվածքներ, Քվեմո Էնթելիում՝ գյուղատնտեսական հողեր, իսկ Շոկա գյուղում՝ և՛ գյուղատնտեսական հողեր, և՛ ճանապարհային ենթակառուցվածքի օբյեկտներ։








