Չինաստանը կարող է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Այս հնարավորությունը դիտարկում է Պեկինը, – ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։

Լևան Դավիթաշվիլին նշել է, որ այս հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Չինաստանի մայրաքաղաքում՝ երկու երկրների տնտեսական համագործակցության հանձնաժողովների հանդիպման շրջանակներում։

Հիշեցնենք, որ Վրաստանը միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը սեպտեմբերի 11-ին։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները կարող են Վրաստանում մնալ առանց վիզայի 30 օր։

Միաժամանակ, Վրաստանի կառավարությունը նախատեսում է դեպի Չինաստան թռիչքների թիվը հասցնել օրական տասի՝ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ և վերլուծաբաններ կարծում են, որ այդ քայլը «դեմարշ» է Արևմուտքին և ավելի ձեռնտու է Չինաստանին, քան Վրաստանին։

Վրաստանի կառավարության վարչակազմը հրապարակել է Թբիլիսիի և Պեկինի համատեղ հայտարարությունը Վրաստանի և ՉԺՀ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։

Ինչպես նշված է փաստաթղթում, գործընկերությունը ներառում է հետևյալ չորս հարթությունները՝ քաղաքական, տնտեսական, ազգամիջյան և մշակութային, ինչպես նաև միջազգային հարաբերություններ։