նորություններ 16 Հուլիսի, 2026 • Անչափահասները դատապարտվել են խմբակային խոշտանգումների համար

Դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը ութ անձի, այդ թվում՝ հինգ անչափահասի, մեղավոր է ճանաչել անհանդուրժողականության մոտիվներով կազմակերպված խմբի կողմից կատարված խոշտանգումների, խմբակային բռնության կազմակերպման և դրանց մասնակցելու, ինչպես նաև խմբակային կողոպուտի համար, հաղորդում է Վրաստանի դատախազությունը։

Դատարանը պարզել է, որ խմբի անդամները, որոնք դավանում էին «ֆաշիստական-նացիստական» գաղափարախոսություն, կազմակերպել են հարձակումներ այն մարդկանց վրա, որոնց ապրելակերպն ու հայացքները համարում էին անընդունելի, այդ թվում՝ անչափահասների, և իրենք էլ հենց մասնակցել են դրանց։

Հետաքննությունը պարզել է, որ խմբի անդամները նախապես ընտրել են իրենց զոհերին և, անհանդուրժողականությունից դրդված, կազմակերպել են խմբակային հարձակումներ նրանց նկատմամբ։ Զոհերը նվաստացվել են, ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական բռնության, խոշտանգումների։ Շատ դեպքերում հարձակվողները տեսանկարահանել են կատարվածը և տարածել դրանք սոցիալական ցանցերում և փակ համայնքներում։ Մի շարք դեպքերում զոհերից կողոպտել են նաև անձնական իրերը։

Դատարանը բոլոր մեղադրյալներին մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից (այդ թվում՝ անչափահասի նկատմամբ) կատարված խոշտանգումների, խմբային բռնության կազմակերպման և դրանց մասնակցելու, ինչպես նաև կողոպուտի համար։

Երկու չափահաս մեղադրյալների դատապարտել են 14 տարվա ազատազրկման, իսկ ևս մեկին՝ ութ տարվա։ Դատարանն անչափահասների նկատմամբ կիրառել է «Անչափահասների արդարադատության օրենսգրքի» դրույթները՝ մեղմացնելով նրանց պատիժները. մեկը դատապարտվել է 10 տարի վեց ամիս, երկուսը՝ ինը տարի չորս ամիս, մեկը՝ մինչև վեց տարի, մյուսն էլ՝ մինչև հինգ տարի չորս ամիս ազատազրկման։

Աղբյուրը՝ Sova

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝