Մարդու աչքը շատ բարդ օրգան է, այն բաղկացած է մեծ քանակությամբ տարրերից, հյուսավցքներից և նյարդերից, որոնցից յուրաքանչյուրը կարող է ախտահարվել տարբեր հիվանդություններով: Ժամանակակից աշխարհում, մեծից փոքր հեռախոսներ, համակարգիչներ են օգտագործում, ժամերով նայում էկրաններին, ինչն էլ կարող է մի շարք խնդիրներ առաջացնել աչքերի շրջանում։ Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայի բժիշկ ակնաբույժ Գալյա Ավագյանը խորհուրդ է տալիս, ե՞րբ դիմել ակնաբույժի և ինչպե՞ս խնամել աչքը։
Բժիշկը հորդորում է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ դիմել ակնաբույժի։ Հանգստացնել աչքերը, երբ աշխատում են համակարգչով և օգտագործել այնպիսի սնունդ, որը պարունակում է A, B և C վիտամիններ։
Ակնաբույժն ասում է, որ մեծահասակների շրջանում հիմնականում նկատելի է շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ), կատարախտ, հիմա արդեն ավելի տարածված է չոր աչքի ախտանիշը, որը հիմնականում առաջանում է էկրանների հետ շփումից, իսկ փոքրերի շրջանում տեսողության վատացում, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ), որը առաջանում է այն դեպքում, երբ երեխան գտնվում է երեխաների խմբում, քանզի այն փոխանցվող է։