HEKS-EPER Georgia կազմակերպության կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, Ախալքալաքում հասարակական կազմակերպությունների Սամցխե-Ջավախքի հարթակն անցկացրել է հանդիպում Մեծահասակների կրթության կենտրոնում՝ երիտասարդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կրթության ոլորտի փորձագետների մասնակցությամբ: Հանդիպման հիմնական թեման Ջավախք վերադարձած երիտասարդների խնդիրներն ու ինքնաիրացման ուղիներն էին։
Սամցխե-Ջավախքի համալսարանի երիտասարդները, ովքեր ավարտել են Վրաստանի տարբեր բուհեր և վերադարձել Ախալքալաք, ինչպես նաև այլ երկրների համալսարաններ սովորող կամ ավարտող երիտասարդներ, Ախալքալաքի ռուսական դպրոցի շրջանավարտները՝ Պլատֆորմի և համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել են կրթության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ պետական լեզվի ուսուցման դժվարությունները և պետական լեզվի անհրաժեշտությունը աշխատանքի դիմելիս, ինչպես նաև՝ «1+4» ծրագիրը՝ դրա դրական և բացասական կողմերը, որը հատուկ ներդրվել է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների կրթական համակարգում։
Հանդիպումից ամենահետաքրքիր պահերն առաջարկում ենք դիտել տեսածրագրում։
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) — ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) — სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։