նորություններ 16 Օգոստոսի, 2023 • Ադրբեջանը կրակ է բացել ԵՄ դիտորդների ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող Եվրամիության դիտորդների եւ նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաստատել է իր պատասխանատվության գոտում կրակոցի դեպքը՝ նշելով, թե «առաքելության պարեկը ներկա է եղել կրակոցի դեպքի»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝