Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, զոհերի թիվը հասել է 25-ի: Տեղեկությունը հաստատել են ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Որոնվում է 8 անհետ կորած։

Հիշեցնենք. օգոստոսի 3-ին, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: