Շովիում աղետի գոտում ևս մեկ դի է հայտնաբերվել: Բարձրադիր առողջարանային Շովի գյուղում սողանքի զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ից։
Այս պահին, պաշտոնական տվյալներով, տարերային աղետի հետևանքով զոհվել է 12 մարդ։
Օգոստոսի 5-ի առավոտյան ճանաչվել է միայն վեց դի, հաղորդում է Pirveli հեռուստաընկերությունը՝ հիմնվելով կառավարության վարչակազմի տվյալներին։ Որոշ մնացորդներ այնքան վնասված են, որ հարազատները չեն կարողացել ճանաչել: Մահացածների ինքնությունը կպարզվի ԴՆԹ անալիզով։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Առկա տվյալներով, աղետի գոտում որոնվում է 24 մարդ։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել ընդհանուր առմամբ 210 մարդ։ Բացի այդ, Օնիի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։