Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա պետությունների 54 քաղաքացու։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Պակիստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Ֆիլիպինների և այլ պետությունների ընդհանուր առմամբ 54 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը Ներքին գործերի նախարարության առաջնահերթ ուղղություններից է։ Թարմ վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում երկրից արդեն արտաքսվել է 2090 անօրինական միգրանտ, այդ թվում՝ հունվարին՝ 232, փետրվարին՝ 312, մարտին՝ 360, ապրիլին՝ 401, մայիսին՝ 340 և հունիսին՝ 391 օտարերկրյա քաղաքացի։



