Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է տարածում ապրիլի 18-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 18-ին Վրաստանում կլինի համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը կրկին սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի։
«Թբիլիսիում ապրիլի 18-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը կրկին սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +15, +17 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ին ցերեկը կլինի +20, +22 աստիճան, իսկ ապրիլի 19-20-ը կնվազի մինչև +12, +14 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը կրկին սպասվում է տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ին ցերեկը կլինի +23, +25 աստիճան, իսկ ապրիլի 19-20-ը կնվազի մինչև +12, +14 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ին ցերեկը կլինի +19, +21 աստիճան, իսկ ապրիլի 19-20-ը կնվազի մինչև +11, +13 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ին ցերեկը կլինի +15, +17 աստիճան, իսկ ապրիլի 19-20-ը կնվազի մինչև +8, +10 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +16, +18 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո). ապրիլի 18-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-20-ը սպասվում է տեղումնաբեր և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։



