նորություններ 18 Ապրիլի, 2026 • Անձրև, քամի, կարկուտ. Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածում Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 19-21-ը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ։ Բացի այդ, բարձրլեռնային շրջաններում առկա է ձնահոսքի վտանգ։

Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից, սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, Արևելյան Վրաստանի փոքր գետերի վարարումներ, իսկ բլրաշատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների ձևավորում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝