Պատվաստումը սկսվում է վաղ տարիքից, որովհետև, երբ երեխաները ծնվում են, չնայած նրան, որ նրանք ժառանգում են իրենց մոր օրգանիզմին բնորոշ որոշակի իմունիտետ, բայց դա ընդդեմ միլիոնավոր այլ մանրէների, որոնց հետ մարդը շփվում է ծնվելուց ի վեր, բավարար չէ իմունիտետը զարգացնելու համար:
Մարդու օրգանիզմում տարբեր վտանգավոր վարակների դեմ հակամարմիններ արտադրվելու համար անհրաժեշտ է ժամանակին սկսել պատվաստումը։
Երեխայի պատվաստումները սկսվում են երկու ամսականից, եթե չներառենք ծննդատանն արվող երկու պատվաստումները: Դրանք են՝ տուբերկուլյոզը և հեպատիտ B-ն, մնացած պատվաստումները սկսվում են երկու ամսականից և ավարտվում 14 տարեկանում։