Նիդերլանդները լրացուցիչ ութ միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիա-Հերցեգովինայի ռազմական աջակցության համար,- «De Telegraaf»-ին տված հարցազրույցում ասել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան։
Ութ միլիոն եվրո կփոխանցվի Պաշտպանության զարգացման հիմնադրամին և կօգտագործվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու, զինամթերքի պահեստներում պաշտպանությունն ամրապնդելու և կիբերհարձակումների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման համար:
Ինչպես հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը, այսօրվա անկայուն իրավիճակում կարեւոր է ամրապնդել ՆԱՏՕ-ի համագործակցությունը Արեւելյան Եվրոպայի երկրների հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է միջամտել Վրաստանի, Մոլդովայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ներքին գործերին։
«Միայն միասին լինելով մենք կարող ենք ուժեղ և հուսալի երաշխիք տալ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- ասել է Վոպկե Հոկստրան։
Ըստ «Telegraaf»-ի՝ Նիդերլանդների կողմից հատկացված ֆինանսական օգնությունը մահաբեր զենքի գնում չի ենթադրում։