«People in Need»-ը Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Ախալքալաքում սկսել է մեդիագրագիտության նախագիծ, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների մեդիագրագիտության հմտությունները և քննադատական մտածողությունը, որպեսզի նրանք ակտիվորեն նպաստեն իրենց համայնքում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:

«Մեդիագրագիտությունը Վրաստանում ժողովրդավարական և կայուն հասարակության համար» ծրագրի շրջանակներում կընտրվեն 15-20 տարեկան 23 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են մեդիագրագիտությամբ, մարդու իրավունքների, ոչ ֆորմալ կրթության և քաղաքացիական ակտիվության հարցերով, և կանցկացվեն մեդիագրագիտության սեմինարներ։ Տեղում նախագիծն իրականացվում է «Առաջ դեպի նոր հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից:

✅ Երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ և զարգացնել հմտություններ, որոնք կօգնեն նրանց տարբերակել ապատեղեկատվությունը, կեղծ և վնասակար տեղեկատվությունը, ստուգել աղբյուրի հավաստիությունը և մանիպուլյատիվ վիզուալները:
✅ Ծրագիրը նախատեսում է վավերագրական ֆիլմերի միջոցով ուսուցանել մարդու իրավունքները և մեդիագրագիտությունը։ Այս մեթոդաբանությունը եզակի է նրանով, որ զարգացնում է երիտասարդների քննադատական և տրամաբանական մտածելու կարողությունը, օգնում է բարձրացնել նրանց քաղաքացիական գիտակցությունը տարբեր թեմաների շուրջ: Ֆիլմերի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում։

🔷 Սեմինարները կսկսվեն հուլիսի 15-ին, իսկ ավարտից հետո կտրվի վկայական:

👉 Սեմինարներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց հետևյալ հղումով՝ https://forms.gle/SzZmrX6gjTxhYqu5A կամ կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (+995) 571 21 12 37:

🔊 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12 հուլիսի 2023թ.