2022 թվականին Վրաստանի խորհրդարանի թափանցիկությունը զգալիորեն վատթարացել է: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի կողմից հրապարակված 2022 թվականի խորհրդարանական գնահատման զեկույցում ասվում է՝ ԶԼՄ-ների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին անհիմն կերպով արգելվել է մտնել խորհրդարանի շենք և մասնակցել հանձնաժողովների նիստերին՝ պատճառաբանելով խորհրդարանի անվտանգության կանոնները։

Զեկույցում նշվում է նաև, որ խորհրդարանը չեղարկել է խորհրդարանում մոնիթորինգ իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մշտական մուտքը:

Ինչ վերաբերում է 2022 թվականին խորհրդարանի գործունեության ուսումնասիրության արդյունքներին, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքից օգտվել է 99 պատգամավոր, որոնցից ամենաշատ օրինագծերի հեղինակներն են՝ ընդդիմությունից Դավիթ Ուսուպաշվիլին (39 օրինագիծ) և Ռատի Իոնատամիշվիլին՝ մեծամասնությունից (38 օրինագիծ):

Ելույթի իրավունքից օգտվել է 126 պատգամավոր: Լիագումար նիստերին ամենաշատ ելույթներ են ունեցել մեծամասնությունից Միխեիլ Սարջվելաձեն (242) և ընդդիմությունից Ռոման Գոցիրիձեն (93):

2022 թվականին խորհրդարանում ելույթի իրավունքից չի օգտվել 18 պատգամավոր, նրանցից 10-ը խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են. Էլգուջա Գոցիրիձե, Իսկո Դասենի, Սումբատ Կյուրեղյան, Լևան Կոբիաշվիլի, Սամվել Մանուկյան, Գոգի Մեշվելիանի, Դիմիտրի Սամխարաձե, Գոդերձի Չանքսելիանի, Վասիլ Չիգոգիձե,Վիքտոր Ջափարիձե:

Լիագումար նիստն առանց հիմնավոր պատճառի ամենից հաճախ բաց են թողել ընդդիմադիր Կոբա Նակոպիան (13 փոխանցում) և Էլիսո Բոլկվաձեն մեծամասնությունից (11 փոխանցում):