Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել «Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային։
Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեի որոշմամբ՝ Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։
Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռևս 2019 թվականի ամռանը, որը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առևտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ»։