Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքն ուսուցիչներին աջակցելու և նրանց մասնագիտական ​​զարգացմանը նպաստելու նպատակով։ Հայտնում է կրթության նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմաբ՝ այս անգամ նախարարության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեման հաստատելու մասին» թիվ 241 որոշման մեջ, ըստ որի՝ ոչ վրացալեզու բաժնի ուսուցիչները կպահպանեն իրենց պրակտիկոսի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը: Եվ ևս մի քանի անգամ նրանց հնարավորություն կտրվի հաստատելու իրենց կոմպետենտությունը:

«Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին կառաջարկվեն լրացուցիչ նախապատրաստական ​​դասընթացներ՝ թե առարկայական գիտելիքների խորացման, թե վրացերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Փոփոխությունների համապատասխան՝ մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը նրանք կօգտվեն հրամանագրով նախատեսված պայմաններից, որոնցից օգտվել են պրակտիկոս ուսուցիչները։

Այստեղ հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է ուսուցիչների պորտֆելների գնահատման գործընթացը, որը կավարտվի ամռանը»,- ասվում է Կրթության և գիտության տարածած հաղորդագրությունում: