Քիչ է անցյալ տարվա տոննաներով կարտոֆիլը հայտնվեց աղբանոցում, քանի որ գյուղացիները չկարողացան վաճառել ամբողջ բերքը, դրան վերադիր եղանակային պայմաններն ևս ավելացրին: Ախալքալաքի մունիցիպալիտետի հյուսիս-արևելյան հատվածի գյուղերում անձրևային հոսքերը դաշտերից ջնջեցին ցանված կարտոֆիլը։ Վնասված դաշտերի համար փոխհատուցում չի հասնում, քանի որ պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական ապահովագրությունը, իսկ տեղի ֆերմերները հիմնականում չեն ապահովագրում կարտոֆիլի ցանքատարածությունները: Սակայն տուժածները որոշել են դիմել կառավարությանը, քանի որ ոմանց ցանքատարածություններն ամբողջությամբ վնասվել են։
Ախալքալաքի գյուղերում հողագործներն այս տարի չկարողացան կարտոֆիլը վաճառել: Եղանակի տաքանալուն հետ կարտոֆիլը պահեստներում փչացավ, և մարդիկ այն նետեցին աղբանոց։ Հողին հավասարվեցին մեկ տարվա քրտնաջան աշխատանքը և հսկայական ֆինանսական ծախսերը:
Կարտոֆիլագործները, ուշքի չգալով այս անհաջողությունից, բախվեցին մեկ այլ խնդրի՝ ուժեղ կարկուտը և տեղատարափ անձրևները վնասեցին կարտոֆիլի դաշտերը։ Ջուրը հողին հավասերցրեց կարտոֆիլը։ Հիմնականում այս խնդրին բախվեցին Կաջո և Բարալեթ գյուղերը։
Չնայած գյուղատնտեսության ապահովագրության պետական սուբսիդավորմանը, Ախալքալաքի ֆերմերները տարբեր պատճառներով չեն ապահովագրում իրենց բերքը։ Ապահովագրության դեպքում ֆերմերները կարող էին վնասների փոխհատուցում ստանալ, քանի որ ապահովագրական ընկերությունները բերքն ապահովագրում են ինչպես կարկուտից, այնպես էլ հեղեղումներից: Եվ քանի որ պետական ապահովագրական ծրագիր կա, տեղական իշխանությունները դաշտերին հասցված վնասը չեն փոխհատուցի։
Կաջո գյուղում հորդառատ անձրևը վնասել է Բալասանյան Տիգրանի 17 հա կարտոֆիլի ցանքատարածություններն և սունելու դաշտերը։ Ըստ բնակիչների, տեղատարափը 40-50 տոկոսով փչացրել է կարտոֆիլի ցանքատարածությունները։ Հիմնականում տուժել են այն դաշտերը, որոնք եղել են թեքությունների վրա։
Մուսիկյանների ընտանիքի դեպքում հորդառատ անձրևը փչացրել ու հողին է հավասարեցրել այն ամենն, ինչ ցանել էին այս տարի։
«Այն, ինչ մենք ցանել ենք, ջուրը լվացել -տարել է: 80 հար կարտոֆիլ, 1.20 հար գարի և 10 հար սունելի: Մեր դաշտերը դիքի վրա էին, ուստի ջուրը քշել է: Չգիտենք ինչ անենք: Մեր բերքը ապահովագրված չէր: Պատրաստվում ենք նամակ գրել նախարարություն, որ ինչ-որ կերպ օգնեն»,- ասում է Թելման Մուսիկյանը։
Նրա խոսքով, Կաջո գյուղում վնասվել է մոտավորապես 70 հա ցանքատարածություն, տուժել է գյուղացիների 50 տոկոսը։
Եվ կրկին Ախալքալաքի հողագործների հսկայական աշխատանքն ու ծախսերը հայտնվեցին աղբանոցում։
Կստանան արդյոք փոխհատուցում աղետից տուժածները
Երեկվա կարկուտից Ախալքալաքում ամենաշատ տուժել է երեք գյուղ