«Ես կանգնած եմ այստեղ և ասում եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է»,- ասել է Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ Բելգիայում մշակութային «Europalia» միջազգային փառատոնի և Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ընթացքում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, Վրաստանի կողմից կատարվող պարտավորությունները կգնահատվեն օբյեկտիվ և կտան պտուղներ։
«Վրաստանը սկզբունքորեն եվրոպական երկիր է՝ հոգով ու սրտով: Մեր ընդհանուր արմատներն ու ժառանգությունը գալիս են հունական և հռոմեական ժամանակներից, և ընդհանուր արժեքները մեզ կապում են եվրոպական ընտանիքի հետ: Ես կանգնած եմ այստեղ և ասում եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է։ Մենք պատմական խաչմերուկում ենք: Մեկ տարի առաջ ԵՄ-ն Վրաստանին տվեց եվրոպական հեռանկար, և այս համատեքստում ես ուրախ եմ, որ Վրաստանում բարեփոխումներ են ընթանում, և մենք ցանկանում ենք կայուն և հաջող գործընթաց տեսնել։ Վստահեցնում եմ, որ ձեր ստանձնած քրտնաջան աշխատանքն ու հանձնառությունը օբյեկտիվորեն կգնահատվեն և կտան իրենց պտուղները։
Ես անկեղծորեն հավատում եմ, որ Վրաստանը կկատարի անհրաժեշտ պայմանները, և մենք կնշենք Վրաստանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակի ընդունումը։ Վերջում, ես կցանկանայի բոլորին խրախուսել մասնակցել բոլոր ծրագրված միջոցառումներին, քանի որ Վրաստանը շատ բան ունի առաջարկելու, և մենք Եվրոպայում շատ բան չգիտենք Վրաստանի մասին: Շատ շնորհակալ եմ և շնորհավորում եմ Ազգային տոնի առթիվ»,- նշել է Վարհեյը։