Այսօր Ախալքալաքի շրջանային դատարանից մինչև աշխատանքային օրվա ավարտը տարհանել են աշխատողներին։ Դատարանը նամակ է ստացել, որում սպառնում են պայթեցնել դատարանների շենքերը և Վրաստանի պետական այլ շենքերը։
Այսօր նմանատիպ սպառնալիքներ են ստացել նաև վրացական այլ դատարաններ։ Ախալցիխեում մի քանի ժամ առաջ աշխատողներին տարհանել են: Հաղորդվել է, որ տեղեկություններ կան շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։
Ախալքալաքի շրջանային դատարանը որոշել է աշխատանքային օրն ավարտել փոքր-ինչ՝ մոտ 30 րոպեով շուտ։ Այնուամենայնիվ, շենքում դրված կոնկրետ պայթուցիկ սարք, ինչպես հաղորդվել էր այլ դատարանների դեպքում, չի եղել: