Երեկ՝ հունիսի 1-ին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպեց գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների հետ, այսպիսով բացելով տեղեկատվական արշավը՝ էթնիկ փոքրամասնությունների դպրոցների տարրական դասարաններում և մանկապարտեզներում երկլեզու կրթության ներդրման վերաբերյալ:

Թեա Ախվլեդիանին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում հանդիպեց գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների հետ և մանրամասն խոսեց այն նոր ծրագրի մասին, որն այս տարվա սեպտեմբերից կներդրվի Ախալքալաքի դպրոցներում և մանկապարտեզներում։ Նա բացատրեց այս ծրագրի կարևորությունն ու դրա հնարավորությունները։

Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարարի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսել, որը կտևի երեք շաբաթ։ Պետական կառույցների համապատասխան աշխատակիցները, գյուղերում քաղաքապետի մոտ 90 ներկայացուցիչների, կիրազեկեն և կբացատրեն երկլեզու ծրագրի մասին։

«Մեր նպատակն է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն հասցնել պետության կողմից ստեղծված բարձրորակ և ուղված օգտագործողների հնարավորությանը»,- ասաց Թեա Ախվլեդիանին։

Նշենք, որ պիլոտային ծրագրով երկլեզու կրթությունը ներդրվել է Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցում 2022-2023 ուսումնական տարում։ 2023-2024 ուսումնական տարվանից ծրագիրը կներդրվի Ախալքալաքի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում։ Jnews-ը նյութեր է հավաքագրում այս ծրագրի մասին և այն կներկայացնի իր ընթերցողին, երբ ստանա ամբողջական տեղեկատվություն։