Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները համաձայնություն են տվել աճուրդով վաճառել մունիցիպալիտետին պատկանող 2 օբյեկտ։ Երկու օբյեկտներն էլ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր են։ Մեկն Ախալքալաքում է գտնվում, մյուսը՝ Դիլիսկա գյուղում։
Երեկ՝ մայիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում քաղաքապետարանին թույլտվություն են տվել աճուրդի հանել երկու հողատարածք։
1. Ախալքալաքում հողամասը գտնվում է նախկին 14-րդ զինվորական ավանում, տարածքի մակերեսը կազմում է 50 ք/մ։
2. Դիլիսկա գյուղում, հողամասը ոչ գյուղատնտեսական նշանակության է, 230 ք/մ: