Հունիսի 1-ից Լեհաստանի Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունը կփակի Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ապրանքներով բեռնատարների տեղաշարժը լեհ-բելառուսական սահմանով։ Այս մասին է վկայում երկուշաբթի օրը հրապարակված կառավարության հրամանը, – փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հունիսի 1-ի կեսգիշերից (հինգշաբթի) Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված բեռնատարների, տրակտորների, կցասայլերի, այդ թվում՝ կիսակցորդների և ճանապարհային գնացքների համար Բելառուսի Հանրապետության սահմանով ապրանքների տեղաշարժը, կկասեցվի մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Որոշումն արդեն հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ է մտել։