Ծալկայի տարածքում տեխնիկական գնացքը դուրս է եկել ռելսերից. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Վրացական երկաթուղիներից հստակեցրել են, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ադրբեջանական ընկերության կողմից: Մահացածն ու վիրավորը Ադրբեջանի քաղաքացիներ են։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել երկաթուղային տրանսպորտում անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որով նախատեսվում է պատիժ 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ,- հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։