Օլավերդ գյուղում ճանապարհի խնդիրը դեռ մնում է անլուծլի։ Բնակիչներն ասում են՝ անգամ շտապ օգնությունը չի ուզում հասնել գյուղ, հեռավորության և ճանապարհների վիճակի պատճառով:

Ալեքսան Պեդիկյանը պատմում է, որ շտապ օգնության աշխատակիցները դժվարանում են հասել իրենց գյուղ։

«Ամենամեծ խնդիրը, դա ճանապարհն է, շտապ օգնություն ենք կանչում դժվարությունով են գալիս, թե հեռու է։ Ձմռանը լինում է օրերով փակ է մեր գյուղի ճանապարհը», – ասում է նա:

Օլավերդցիները նշում են՝ անգամ տաքսու վարորդները երբ լսում են իրենց գյուղի անունը, դժվարությամբ են համաձայնվում, իսկ եթե համաձայնվում են, ապա շատ բարձր գին են պահանջում:

«Քաղաք ենք գալիս, ուզում ենք տաքսիով գալ, մոտենում ասում ենք, որ Օլավերդից ենք, այնպիսի գին են ուզում, որ զարմանալ կարելի է՝ 30-40 լար: Ասում են Օլավերդ ճանապարհ չկա, քանդված է։ Մենք ինչով ենք մեղավոր, որ ծայրամասային գյուղում ենք ապրում։ Ընտրությունների ժամանակ խոստումներ են տալիս, հետո մոռանում», – ավելացնում է գյուղի բնակիչներից Գաբրիել Մարտիրոսյանը:

Այստեղ ասում են՝ ինչու ընտրելու իրավունք ունեն, իսկ որ ճանապարհի ասֆալտապատում են ուզում, իրավունք չունեն։

«Ձմռանը այնպես է եղել, որ հիվանդներին սահնակով ենք հասցրել մինչև Գոման, նաև հրշեջ ծառայության մեքենան է եկել տարել»,-ավելացնում է Գաբրիելը։

QARQAROT CHANAPARH

«Նոր մեքենա եմ գնել, վարել չեմ կարող, ճանապարհների անբարեկագ լինելու պատճառով»,- ասում է Օլավերդի մեկ այլ բնակիչ:

Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում քաղաքապետարանի ներկայացուցիչ Եսայի Ներսեսյանը նշում է, որ այդքան էլ վատ վիճակում չեն ճանապարհները, ամեն տարի հարթեցվում է, այս տարի նույնպես հարթեցման աշխատանքներ կտարվեն։

«Ասֆալտապատում կլինի, ուզում են այս տարի անել, կիսով չափ, հնարավորության չափով։ Ամեն տարի հարթեցում են անում, ավազ լցնում», – ասում է Եսայի Ներսեսյանը։

Գյուղացիները հոգնել են այս խնդիրը բարձրացնելուց, և արդեն անիմաստ են համարում այս մասին նույնիսկ խոսելը:

«Ինքներդ տեսաք ինչ վիճակում են ճանապարհները։ Շատ դժվար է մեզ համար, մարդիկ մի անգամ, որ գալիս են մեր գյուղ, երկրորդ անգամ էլ չեն ուզում գալ։ Հարթեցնում են, մի կողմի վրա կանալ է բացվում, չեն փակում, անձրև է գալիս, լցրած ավազն էլ քշում տանում է»։

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասում է.

«Այս տարի ճանապարհների նախագիծ ենք կազմելու 8 մլն լարիի սահմաններում, բայց չեմ կարող ասել Օլավերդը կներառվի թե՞ ոչ, հնարավոր է և ներառվի, այսինքն՝ Գոմանով դուրս գանք դեպի Օլավերդ»:

Նշենք, որ 2022 թվականի մարտ ամսին Օլավերդ գյուղի բնակիչները ոտքով ավելի քան 14 կմ ճանապարհ անցնելով հասել էին քաղաքապետարան իրենց բողոքը ներկացանելու։ Գյուղում 6 օր շարունակ ճանապարհը փակ էր։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Օլավերդում ասֆալտապատ ճանապարհ են ուզում ունենալ

Օլավերդ գյուղի բնակիչները ոտքով հասել են քաղաք՝ արտահայտելու իրենց բողոքը