Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է՝ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալվել է 1981 թվականին ծնված Թ.Բ.-ն, որը դաժանաբար սպանել է երիտասարդ կնորջը:
Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, կնոջ տանը:
ՆԳՆ-ն պարզվել է, որ այս տարվա ապրիլի 29-ին մեղադրյալը Թբիլիսիի սեփական տանը խանդի հողի վրա ֆիզիկական բռնության է ենթարկել իր բարեկամուհուն՝ 1986 թվականին ծնված Մ.Բ.-ին։
«Երիտասարդ կնոջ մարմնին Թ.Բ.-ն մահակի և էլեկտրաշոկի գործադրմամբ մի շարք վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Մ.Բ.-ն տեղում մահացել է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դիտավորյալ սպանության փաստով հետաքննություն է տարվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: Այս հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։