Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը մեկնել է 2023 թվականի Մեծահասակների բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու, որը կայանում է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում, ապրիլի 28-ից մայիսի 15-ը։ Ախալքալաքի մարզահամալիրից առաջնությանը մասնակցում է բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը:
Ձեզ ենք ներկայացնում Աշխարհի առաջնության մասնակից մարզիկներին և պատվիրակության անդամներին`
Սախիլ Ալախվերդով` 48 կգ,
Արտյուշ Գոմցյան՝ 60 կգ,
Լաշա Գագնիձե՝ 63,5 կգ,
Լաշա Գուրուլի` 67 կգ,
Էսկերխան Մադիև՝ 71 կգ,
Գիորգի Խարաբաձե՝ 75 կգ,
Օթար Նավերիան՝ 80 կգ,
Գիորգի Ղուշիտաշվիլի՝ 86 կգ,
Գիորգի Ճիղլաձե՝ 92 կգ.
Նիկոլոզ Բեգաձե՝ 92+ կգ.
Բեժան Ճիճինավա՝ գլխավոր մարզիչ
Թեյմուրազ Օչիգավա՝ մարզիչ
Իլիա Տլաշաձե՝ մարզիչ
Բեքա Բրեգաձե՝ բժիշկ։
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի 2022 թ.-ի չեմպիոն, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։ Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։