Երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետից 23 շուն տեղափոխվել է ստերջացման: Վերջին անգամ 2022 թվականի դեկտեմբերին էր թվով 38 տեղափոխվել ստերջացման:

Անօթևան շների խնդիրը մեր մունիցիպալիտետում մնում է արդիական։ Քաղաքի յուրաքանչյուր փողոցում թափառող շներ են, որոնք վախ են առաջացնում, հաճախ հարձակվում մարդկանց վրա: Բնակիչները բողոքում են, իրավասու մարմինները ժամանակ առ ժամանակ թափառող շներին ստեջացնում են, սակայն ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում:

Թափառող շների ստերջացման էլեկտրոնային մրցույթը հաղթել է Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը՝ 22 033 լարիով։

Կենտրոնի տնօրեն Թեմուր Լաճղեբիանիի խոսքով, երեկ Ախալքալաքից ստերջացման նպատակով բռնել և ապաստան են տեղափոխել 23 շան։

«Երեկ մեկուսացվել և ապաստան է տեղափոխվել 23 շուն, իսկ թե հաջորդ այցը երբ կլինի, կոնկրետ չեմ կարող ասել», – ասում է նա:

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ստերջացման ենթարկել 140 շան։