Ապրիլի 24-ին` ժամը 19:00-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում:

Դահլիճը լի էր հանդիսատեսով: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, վրաց հասարակական գործիչներ` Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորությամբ և այլք:

Միջոցառումն սկսվեց «Արի իմ սոխակ» երգի կատարմամբ, այնուհեև ելույթ ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը:

«Այսօր արդեն 108-րդ անգամ ամբողջ աշխարհով մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում, սա մեր բոլորի առաքելությունն է: Այլևս ողջ չեն այս հանցագործության ականատեսները, հիմա հիշելու մեր ժամանակն է: Պատմությունը մոռանալու գինը դրա կրկնությունն է»:

despan

Ելույթ ունեցավ նաև վրացական գրականության պետական թանգարանի տնօրեն դոկտոր Լաշա Բաքրաձեն: Նա իր ելույթն սկսեց Ջեմալ Փաշայի սպանության դրվագները պատմելով, խոսեց «Նեմեսիս» ծրագրի և «ցեղասպանություն» տերմինի մասին և ելույթն ամփոփեց հետևյալ խոսքերով. – «Կեցցեք, ընկերներ: Կեցցես, հայ ժողովուրդ: Այլևս երբեք չպետք է թույլ տանք նման աղետ»:

Միջոցառման ժամանակ դաշնամուրային կատարումներով հանդես եկան Անահիտ Ստելմաշովան և Արսեն Կարապետյանը:

ereko

Նաև հանդիսատեսին ներկայացվեց Եղեռնից մազապուրծ եղած Հարություն Կաժիրյանի և նրա ընտանիքի մասին պատմությունը:

ereko 2

Իսկ վերջում միջոցառումն ամփոփվեց բարեխոսական աղոթքով՝ նվիրված Հայոց Եղեռնի ժամանակ նահատակված և արդեն իսկ սրբադասված զոհերի հիշատակին:

ereko 1