Քաղաքականություն 31 Մարտի, 2023 • Զուրաբիշվիլին կոչ է արել պարզեցնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել Վրաստանի բնիկների, Ռուսաստանից վերադարձածների, Աբխազիայից փախստականների և օկուպացված տարածքների բնակիչների քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցման օգտին։

«Ազգային շահերից է բխում, որ մենք չկորցնենք 1991 թվականի հանրաքվեին մասնակցած ոչ մի վրացի, և որ չկորցնենք նրա ժառանգներից ոչ մեկին»,- ասել է Զուրաբիշվիլին խորհրդարանում իր ամենամյա ելույթի ժամանակ։

Նա ընդգծել է, որ Վրաստանի բնիկների քաղաքացիության վերականգնումը շատ ավելի կարևոր է, քան Թբիլիսիից Մոսկվա թռիչքների վերականգնումը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը մշտապես ջանքեր է գործադրում՝ լուծելու քաղաքացիության վերականգնման պարզեցված սխեմայի հարցը։ Բայց նա նշեց, որ իրավասու չէ փոխել Քաղաքացիության հանձնաժողովի որոշումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝