Մարտի 16-ին, Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Աուտիզմը և երեխաների զարգացման այլ խնդիրներ» թեմայով։

IMG_0061

IMG_0092

Հանդիպումը վարում էին հատուկ մանկաբույժ Իրմա Գոցիրիձեն, ինչպես նաև «Վաղ զարգացում» կոալիցիայի ղեկավար Ռուսուդան Բոչորիշվիլին: Իրման խոսեց շատ վաղ տարիքում՝ սկսած մեկ ամսականից, երեխաների մոտ հնարավոր խնդիրների մասին, թե ինչ նորմեր պետք է ունենա երեխան այդ ժամանակահատվածում։ Օրինակ՝ երեխան պետք է նայի դիմացինի աչքերին, ժպտա, իսկ եթե չի ժպտում պետք է դիմել մասնագետի։

«Քանի որ մեր շրջանում այս թեման այնքան էլ տարածված չէ, որոշեցինք տեղեկատվական հանդիպում կազմակերպել մեր մանկաբույժների, մանկավարժների, դաստիարակների հետ, որպեսզի որևէ փոքր խնդրի դեպքում ծնողներին խորհուրդ տան, ասեն՝ թե ուր դիմեն, ուղղություն ցույց տան»,- նշում է հանդիպման նախաձեռնող, Ախալքալաքի «Քայլեր» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Սվետա Սերոբյանը:

IMG_0095

Հանդիպմանը հրավիրված էին Ախալքալաքից ուսուցիչներ, բժիշկներ, մանկավարժներ, քանի որ աշխատողների այս կատեգորիան սերտ կապ ունի երեխաների հետ։ Հանդիպումից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին փորձագետներին և քննարկեցին նրանց հուզող թեմաներ։ Նշվեց, որ աուտիզմի խնդիրն ավելի տարածված է դառնում ինչպես Ախալքալաքում, այնպես էլ ողջ Վրաստանում։

«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր առաջնային կապ ունեն երեխաների հետ։ Որպեսզի տեղեկացված լինեն, և ինչ-որ բան նկատելու դեպքում կարողանան ժամանակին արձագանքել»,- ասում է Սվետա Սերոբյանը։

IMG_0117

vstrecha